Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Աղոթք Արևագալի Ժամերգության

Աղոթք Արևագալի Ժամերգության
11.12.2023 | 00:01

Քո լույսով Քրիստոս,

ամենքս լուսավորվեցինք,

և ո՜վ Փրկիչ, հավատացյալներս` Քո Սուրբ Խաչին ապավինեցինք:

Ո՜վ Մեր Փրկիչ Աստված,

լսի՛ր մեզ և Քո խաղաղությունը տուր մեզ և Քո ողորմությունը շնորհի՛ր մեզ,

ո՜վ Մարդասեր Տեր:

Դիտվել է՝ 3206

Մեկնաբանություններ